01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Նման լուրեր չեն հասել»

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եղբայրը`ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը տեղեկություններ չունի այն մասին, որ առաջիկայում իր եղբայրը պաշտոնակ է արվելու: «Իմ ականջին նման լուրեր չեն հասել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը: Նա այլ հարցերի չցանկացավ պատասխանել եղբոր աշխատանքի վերաբերյալ, միայն նշեց, որ դրական է գնահատում Քննչական կոմիտեի և ստեղծումը, և ընթացիկ աշխատանքները:

Հիշեցնենք, որ մամուլն արդեն մի քանի օր է` գրում է, որ ինչպես Կառավարության կազմում են լինելու փոփոխություններ, այնպես էլ իրավական համակարգում: Մասնավորապես շեշտվում է, որ ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների՝ առաջիկայում զբաղեցրած պաշտոնից ազատվելու են նաև Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ու Հատուկ քննչական ծառայության ղեկավար Վահրամ Շահինյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ