15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հարկավոր է վարչապետի առաջ հարցեր բարձրացնել. Հրանուշ Խառատյան /վիդեո/

‹‹Գուցե պարոն Կարապետյանը ապագայում ցույց տա, որ համակարգային ու համալիր փոփոխությունների  իսկապես պատրաստ է:  Բայց դեռ չենք կարող հստակ գնահատականներ տալ: Կարծում եմ՝ առաջիկա մեկ ամսում  հարկավոր է վարչապետի առաջ  հարցեր բարձրացնել ու տեսնել, թե ինչ քայլերի կդիմի,  իսկապես մտադի՞ր է երկրի խնդիրների հետ կապված լուծումներ առաջադրել›› – լրագրողների հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Բանախոսը շեշտեց՝  ժամանակին, երբ Կ. Կարապետյանը քաղաքապետ է եղել,  քաղաքապետարանի աշխատակիցների վրա դրական տպավորություն էր թողել, բայց սա չի կարող հիմք լինել եզրակացություն անելու, թե այս անգամ ամեն ինչ շատ լավ կլինի: Լրագրողները  Հրանուշ Խատատյանին հարց ուղղեցին. ինչպե՞ս ստացվեց, որ Կ. Կարապետյանը ՀՀԿ-ական չէ, բայց վայելում է ՀՀԿ-ականնրի վստահությունը:

‹‹Կարծում եմ՝  այդ կայացած կուսակցությունը՝ ՀՀԿ-ն ցույց է տվել,  որ իրական կայուն ուժեր չունի: ՀՀԿ-ն միշտ էլ  ասել է՝ մեր կուսակցությունը ժողովրդի սիրելին է, ընտրյալ է, բայց ընտրությունների  ժամանակ նկատվել  է համապատասխան ուժերի  բացակայություն››, – ասաց Հրանուշ Խառատյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ