22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱԿ առաջնորդը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված զարգացումները

Մայիսի 2-ին ՀՀ Առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված զարգացումները, ընտրական գործընթացի օրինականության վերահսկման եւ այդ ուղղությամբ ընդդիմադիր քաղաքական ուժերի համագործակցության հետ կապված հարցեր, ինչպես նաեւ միջազգային հանրության կողմից այդ ընտրությունների մոնիտորինգի հնարավորությունը:

Քննարկվել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային կոնգրեսի վարչության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ վարչության անդամ Ավետիս Ավագյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ