17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Խառնաշփոթ է` ԲՀԿ-ն 5 հազար դրամով մարդ է բերում Երեւան

Ինչպես տեղեկացնում են “Henaran.am“-ի աղբյուրները, Աբովյանում այս պահին խառանշփոթ է տիրում: Գյուղերից եւ Աբովյան քաղաքից մարդկանց ԲՀԿ կուսակցության ներկայացուցիչները նստեցնում են ավտոբուսները եւ ուղարկում Երեւան` մասնակցելու Ազատության հրապարակում կայանալիք ԲՀԿ հանրահավաքին: Փոխարենը մայրաքաղաք ուղարկվող մարդկանց մի “կլորիկ” գումար են փոխանցում` յուրաքանչյուրին 5 հազարական դրամ:

Աշխատանքներին լծվել են թիվ 261, 267 համարի ավտոբուսները եւ թիվ 0 երթուղային միկրոավոտոբուսը: Սրանք պատկանում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա, Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանին, ԲՀԿ-ական պատգամավոր Հարություն Ղարագյոզյանին (Կարամելի Հարութ) :

Henaran.am“-ի թղթակցին հավաքավծներից մեկն ասել է, որ հիմնականում մանկապարտեզների, գրադարանների, երաժշտական դպրոցների աշխատակիցներն են Երեւան ուղեւորվում: Նրանց կարգադրել է Աբովյանի քաղաքապետը:

Հավելենք, այսօր ժամը 18-ին Ազատության հրապարակում “Բարգավաճ Հայաստանը” հանրահավաք է հրավիրել:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ