22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

“Facebook”-ը միաժամանակ հարստանում է եւ անկում ապրում

Այս տարվա առաջին 4 ամսում “Facebook” սոցցանցի եկամուտն ավելացել է 38 տոկոսով` մինչեւ 1.46 մլրդ դոլար` նախորդ տարվա համեմատությամբ: Նման ցուցանիշի ընկերությունը հասել է գովազդի շնորհիվ: Սոցցանցի մաքուր եկամուտն այս 4 ամիսների ընթացքում կազմել է 219 մլն դոլար, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 14 մլն-ով:

Միաժամանակ ամերիկյան ֆինանսական վերլուծաբանները նկատում են սոցցանցի նկատմամբ ներդրողների վստահության  ոչ բավարար մակարդակը: Ընկերության ակտիվների գները, որոնց հետ բորսային գործողություններն անց են կացվում նախորդ տարվա մայիսից, դրական դինամիկա չեն ցույց տալիս: Բացի այդ, սոցցանցը միլիոնավոր օգտատերեր է կորցնում: Այս համատեքստում վերլուծաբաները կարծում են, որ “Facebook“-ը կարող է կրկնել  “MySpace”-ի` ժամանակին աշխարհում ամենահայտնի սոցցանցի ճակատագիրը: 

Սոցցանցին “դավաճանելու” փատը կապված է ինտերնետում շփման նոր` այլընտրանքային հարթակներ ունենալու հետ: Ներկայումս մեծ ճանաչում ունի “Instagram”-ը, որն ստեղծվել է լուսանկարներ փոխանակելու համար:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ