22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչպես են հարստացել “Դաշնակցության” նախարարները /վիդեո/

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանի դիտարկմամբ` գերահարուստ են բոլոր նրանք, ովքեր գտնվում են “նախագահի աթոռի” կողքին, իսկ մնացածը չքավորությոն մեջ “մատնված են բախտի քմահաճույքին”:

Henaran.am-ը պարոն Ռուստամյանից հետաքրքրվեց` հիշո՞ւմ է “այն ժամանակները, երբ դաշնակցականներն էլ նախարարական պորտֆելներ ունեին: Նրանք էլ այսօր պակաս ֆինանսական հնարավորությունների եւ ունեցվածքի տեր չեն:

”Ունեցվածք բոլորն էլ ունեն: Հարցն այն է, թե էտ ունեցվածքը ինչ ճանապարհներով են դիզել: Եթե հստակ փաստեր կան, որ այդ ունեցվածքը ձեռքա բերվել պաշտոնական դիրքի չարաշահումով, դրա բացահայտման մեխանիզմը Հայաստանում էլ, աշխարհում էլ նույնը պիտի լինի”,-ասաց պատգամավորը:

Ռուստամյանն ասաց, որ “իրենց նախարարները լավ են աշխատել և որ թույլ չի տա` թացն ու չորը խառնվեն իրար. “Հիմա դուք էլ կասկածում եք, որ էնտեղ են աշխատել, ուրեմն մի բան կա՞”:

Արմեն Ռուստամյանի մեկնաբանությունն ամբողջությամբ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ