29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վերջին նախազգուշացումը Ճոյտին. երկրապահները խոստանում են դաժան լինել

Երկրապահ ազատամարտիկները խնդրում են մամուլի միջոցով փոխանցել, որ իրենք վերջին անգամ են զգուշացնում Ճոյտին, Հրանտին, Զնդոյին, Սմերտին, որ չփորձեն ստվերել Զորավար Մանվել Գրիգորյանի բարի համբավը: Քաղաքակիրթ հորդորին չհետեւելու պարագայում նրանք խոստանում են դաժան լինել արդարությունը հաստատելու հարցում:

Սեյրան Ծատուրյան.
– Ճոյտը հայտնի մատնոց ֆռցնող է: Դրա վրա մարդու շնորհք չկա, որ մի հատ էլ կարծիք հայտնի: Եթե դա իրեն թույլ է տալիս հաչել Արցախի հերոս մարդու հասցեին, ուրեմն նաեւ թուրք է կամ թուրքի սիրուհի, որ ավելի վատ է:

Սարիկ.
– Ճոյտն ամբողջ կյանքում գրպանել է պետության փողերը, խեղճ ու կրակ ժողովրդի հաշվին հարստացել է: Հլը դրա հաստ վզին նայեք: Կիլոմետրերով խողովակներ գողացավ, ծախեց, կերավ: Աշխատող գործարանները կոպեկներով առավ, ջարդեց որպես մետաղի ջարդոն հանձնեց, հարստացավ ու մարդկանց զրկեց աշխատատեղերից:

Արայիկ Գրիգորյան` Լաբերի Արայիկ.
– Արա, այ Արթուր, ով-ով, ես քեզ լավ եմ ճանաչում: Դու հո մենակ ապրիլյան պատերազմին չէիր փախած: Դու էն առաջին պատերազմին էլ չես մասնակցել: Եկար հրադադարի կնքումից հետո: Երեւի եկել էիր թալանի, դրա համար էլ արժանավոր մարդկանց ես փորձում սեւացնել: 15 տարի Զորավար Մանվելին շեֆ էիր ասում, իրա հացն էիր ուտում: Ինքն ա քեզ մարդ դարձրել այ ապերախտ կենդանի: Մենք Զորավարի հրամանատարությամբ 1994-ին թուրքին խաղաղություն ենք պարտադրել: Էս տարվա ապրիլին էլ Զորավարի կոչով, իր առաջնորդությամբ գնացինք Թալիշից մինչեւ Արաքս ամբողջ տարածքների պաշտպանության դիրքերում կանգնեցինք հայ զինվորի, հայ դիրքապահի կողքին:

Արսեն Մանուկյան`5-րդ բրիգադի Ճուտ.
– Ճոյտ, դու էդքան կա՞ս, որ Մանվել Գրիգորյանի անունն ես տալիս: Այ տղա, դեպուտատ էլ ես եղել, ինչ պաշտոնի ասես` եղել ես, սկի ձեր փողոցը չես ասֆալտել, մի բան չես արել: Ձեր էդ սաղ կոդլով տեղներդ վեր ընգեք, արա´, դուք ոչ պատերազմի ժամանակ եք պիտու եղել, ոչ խաղաղ ժամանակ: Թուրքը որ մեր ազգին թարս է նայում, պատժում ենք, թուրքը որ մեզ վիրավորում է, ծնկի ենք բերում: Հիմա դուք էլ պատասխան եք տալու մեզ վիրավորելու համար: Դուք եթե Զորավարի հասցեին հաչում եք, ուրեմն հաչում եք մեր հասցեին` այն հազարավոր տղաների, որ իր հրամանով կանգնել ենք առաջնագծում: Պատիվ եւ պատասխան ենք պահանջում ձեզանից, սրիկաներ:

Վոլոդյա Տաշչյան.
– Էդ ճոյտ-մոյտ, միայն հավայի խոսացող են: Դրանք չեն հասկանում, թե աշխատելը, գործ անելն ինչ բարդ բան է: Եթե դուք երբեւէ մի լավ բան արել եք, ցույց տվեք, այ հավեր:

Յուրա Ալեքսանյան.
– Իր հարազատին ուրացողը, իր արյունն ուրացողն ինչպես կարող է մարդ կոչվել: Կամ ձեռքներդ դրեք խղճներիդ եւ ասեք էլի, քանի դեռ Զորավար մանվել Գրիգորյանն Էջմիածնում կարգ ու կանոն չէր հաստատել, քանի դեռ արդարություն չէր հաստատել, որմեկդ էիք կարողանում երեկոյան ձեր տնեցիքի հետ հանգիստ զբոսնել Էջմիածնում: կամ քանի դեռ Կարեն Գրիգորյանը քաղաքապետ չէր, Էջմիածնում զբոսնելու տեղ կա՞ր: Արդար եղեք տղեք, ամոթ է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ