16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

«Պատմություններ՝ պատմված մեկ դար անց». Ցեղասպանության մասին գրքի շնորհանդեսը կայացավ

Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի «Պատմություններ՝ պատմված մեկ դար անց» գրքի շնորհանդեսը: Գիրքը Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց պատմությունների հավաքածուն է, որը հավաքագրվել է մի խումբ երիտասարդների կողմից:
Գրքի շնորհանդեսին բազմաթիվ հյուրերի հետ ներկա էր նաև հայուհի Լեռնա Էքմեքջիօղլուն:
Էքմեքջիօղլուն’ ՄքՄիլն-Սթյուարթ կարիերայի զարգացման կենտրոնի պատմության դոցենտը (Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ), միջոցառման շրջանակներում ցեղասպանությանը և գենդերին նվիրված հանդիպում անցկացրեց հյուրերի հետ:
Միջոցառումը եզրափակվեց Նարե Մկրտչյանի’ «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ: Ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին է:
Ֆիլմի հերոսուհին թրքուհի է, ով հետագայում պարզել է’ իր մեծ տատը ցեղասպանությունը վերապրած հայուհիներից մեկն է եղել:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ