29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որքանով է պատվաբեր Վարդան Ղուկյասյանի աջակցությունն ՕԵԿ-ի համար

«Մենք Գյումրու ընտրություններին ներկայացրել ենք ցուցակ, որը գլխավորում է Հովհաննես Մարգարյանը, և մեզ աջակցում են բազմաթիվ քաղաքական գործիչներ, անհատներ, Մարգարյանն ընդունված և սիրված է, երկար տարիներ խոսել և պայքարել է Գյումրու խնդիրների համար,և շատերը աջակցում են այն ցուցակին, որին «Հայկական վերածնունդը» ներկայացրել է, իսկ մնացածը ձեր մոտեցումներն են»,-ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն, ոումից լրագրողները հետաքրքրվեցին, թե հաշվի առնելով, որ Գյումրիի ՏԻՄ ընտրություններին նրանց աջակցում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով հայտնի է իր կրիմինալ անցյալով, վերածնունդ ապրող ՕԵԿ-ի համար պատվաբեր է սա:

Վարդան Ղուկասյանի աջակցության մասով ՕԵԿ պատգամավորը նշեց, թե թող ինքը իր մոտեցումները բացատրի: «Իսկ Մարգարյանին աջակցում են բազմաթիվ գյումրեցիներ»: Շահգելդյանն անդրադաձավ նաև վարչապետի փոփոխությանը և ասաց, թե երեք օր է, որ ներկայացված է: «Կաշխատի, կտեսնենք կգնահատենք, հաջողություն ենք ուզում մաղթել, միայն մեկ հայտարարությունն ուշագրավ էր, որ ասաց, թե բիզնեսներ չեն խլվելու, ինչը նշանակում է՝ խլվել են»,-ասաց նա և հավելեց, թե իրենք լավին կասեն՝ լավ, վատին՝ վատ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ