15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մարզահամերգային համալիրի ու Երիտասարդական պալատի ճակատագրից

Ազգային ժողովի նիստի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին խնդրեց տեղեկություններ տալ մարզահամերգային համալիրի ճակատագրի մասին, ինչպես նաև անդրադառնալ Երիտասարդական պալատին:

Արման Սահակյանն ասաց, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համար նախկինում ներդրող կար, սակայն փաստացի գումարները չվճարելու պատճառով գույքը հետ է վերցվել, իսկ հիմա կառույցն իրենց գերատեսչության տակ է: նա նշեց, որ համալիրը բավական ինտենսիվորեն աշխատում է , սակայն հայտնի է՝ համալիրը հիմնական աշխատում է 2-3 ամիս տարվա կտրվածքով, ու համերգներից, միջոցառումներից առաջացած գումարը տրամադրվում է այն պահպանման ծախսերին ու պետբյուջեից էլ հնարավորություն է տրվել, որ աշխատավարձերը վճարվեն, ու պարտք չկուտակվի:

Ինչ վերաբերում է համալիրում եղած շարժական գույքին, ապա ըստ Արման Սահակյանի՝ հավանաբար պետությունը կմասնակցի սնանկացման աճուրդին ու կգնի այդ գույքը: «Որ համալիրը պետք է մասնավորեցվի, ես մնում եմ այդ կարծիքին, քանի որ այդ շենքը պահելը պետութան համար մեծ ծախսեր է ներկայացնում»,-շեշտեց վարչության պետը:

Երիտասարդական պալատի հետ կապված նա ասաց, որ պրոցեսը սնանկացման պայմանով է գնացել, իսկ գնորդը ոչ մի տեսակ պարտավորություն չունի: «Մեր գերատեսչության միջոցով չի եղել, սնանկացումէ  եղել ուղղակի, այսինքն՝ մենք չենք կարող սրանով զբաղվել, եթե զբաղվեն, այլ մարմիններ պետք է զբաղվեն դրանով»,-եզրափակեց Ա. Սահակյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ