Մեղադրյալը դիմել է փախուստի. հայտարարվել է հետախուզում
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա.Բադալյանը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ երկու ծառայողների ուղեկցությամբ դատարան տեղափոխվելու ընթացքում դիմել է փախուստի։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական գործով Ա.Բադալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով, և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ։
Վարույթն իրականացնող մարմինը տեղեկացվել է, որ սեպտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ երկու ծառայողների ուղեկցությամբ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան տեղափոխելու ընթացքում մեղադրյալը դիմել է փախուստի, նստել իրեն փողոցում սպասող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան և հեռացել անհայտ ուղղությամբ:
Ա.Բադալյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ նրա փախուստի դիմելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: