21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

2016թ. ընթացքում մայրաքաղաքում նախատեսվում է նորոգել 130 վթարային շքապատշգամբ

Երևանի քաղաքապետարանի 2016թ. շինբարեկարգման ծրագրի շրջանակում մայրաքաղաքի 65 բազմաբնակարան շենքերում նախատեսվել է նորոգել վթարային  130 շքապատշգամբ: Տարեկան ծրագրում ներառվել են այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի առաջնային էր, ինչպես շինարարության տեսակետից, այնպես էլ բնակիչների ու անցորդների անվտանգությունն ապահովելու նկատառումով: Հունիսից մեկնարկած այս գործընթացի շրջանակում մինչ օրս արդեն իսկ նորոգվել է 85 շքապատշգամբ:

Հիշեցնենք, որ որպես բաժնային սեփականության մի մաս, շքապատշգամբները պետք է նորոգվեն բնակիչների ուժերով և միջոցներով, սակայն, հաշվի առնելով, որ դա ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի իրականացնել, Երևանի քաղաքապետարանն է ստանձնել նշված գործառույթը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ