Նոր գլխավոր դատախազը սպասարկելու է իշխանության շահերը. Զ. Փոստանջյան
«Նա համոզեց, որ ինքը ոչ թե ՀՀ գլխավոր դատախազ պետք է լինի, այլ պետք է սպասարկի նեղ մարդկանց, խմբակի շահերը, մասնավորապես ապօրինի իշխանության շահը պետք է սպասարկի»,-խորհրդարանում Գլխավոր դատախազի ու ՀՌԱՀ նոր անդամի քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Ըստ պատգամավորի՝ դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի արած բոլոր հայտարարությունները հենց այդ մասին են վկայում:
«Այս փոքրիկ հայտարարություններն իր կողմից նշանակում են, որ նա սպասարկելու է բռնակալական համակարգը»: Հարցին, թե հնարավոր է, որ դատախազը գոնե ընտրություններից առաջ հասարակության աչքերին թոզ փչելու համար ինչ-որ բան փոխի, պատգամավորը բացասական պատասխան տվեց: