15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԲՀԿ-ի Գրիշը` Տարոնի համա՞ր. Հրապարակ

 Իրեն ուղղված թերթի հարցին չպատասխանելով՝ ԲՀԿ-ական Գրիշա Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշը, սկսեց շատ արագ քայլել, լույսի արագությամբ բարձրացավ երկրորդ հարկ ու անհետացավ ԱԺ դահլիճում: Կես ժամ հետո նա հաստատակամ վերադարձավ. կանգնած դիրքից ակնհայտ էր, որ այլեւս “ինստրուկտաժն” անցել է եւ ցանկանում է հարցին պատասխանել:

Չհիասթափեցրինք. “Տեղեկություններ ունենք, որ Դուք աշխատում եք ՀՀԿ-ի թեկնածու Տարոն Մարգարյանի օգտին”: “Սովորաբար ասեմ Ձեզ. Ձեր հարցերը, երբ ես լսում եմ, բոլորը հերյուրանք են, անհիմն են` լրջագույն ձեւով”:

“Ես հենց նոր “լրջագույն” հերյուրեցի՞ Ձեզ: “Այո”: Բայց Դուք հիշո՞ւմ եք, երբ ժամանակին Ձեզ հարցրի՝ պաշտպանո՞ւմ եք Սերժ Սարգսյանի թեկնածությունը, պատրաստակամ ասացիք` այո, եւ երկար-բարակ բացատրեցիք, թե ինչու:

Փաստորեն, ես այնքան էլ չեմ հերյուրում` “սովորաբար”: “Սերժ Սարգսյանին պաշտպանում եմ, այո, եւ պաշտպանել եմ: Ինչ վերաբերում է Ձեր վերոհիշյալ` նոր, որ հարցրիք, դա հերյուրանք է. այսօր Սերժ Սարգսյանն ընտրվեց նախագահ, որին ես պաշտպանել եմ, Ձեր հարցն ուղղելիս ճիշտ հարց ուղղեք”:

Պարոն Մարգարյան, շատ ճիշտ հարց ենք ուղղել, որովհետեւ Տարոն Մարգարյանն ու Սերժ Սարգսյանը նույն թիմից են. Դուք եք կարծես անձի երկվության մեջ: “Բացարձակ` ոչ. իսկ որ Դուք հերյուրում եք, շանտաժային հարցեր եք տալիս, իսկ դա հաճելի՞ է. ինձ դա հաճելի չէ”: Բա հիմա Դուք ո՞ւմ եք պաշտպանում:

“Ես չեմ ուզում Ձեր հարցին պատասխանել”: Ինչո՞ւ, չե՞ք ուզում տալ Օսկանյանի անունը: “Ոչ, որովհետեւ Ձեր հարցերը հերյուրում են եւ շանտաժ են պարունակում”:

Վերջին հերյուրանքը,  պարոն Մարգարյան. տեսակետ կա, որ ԲՀԿ-ի գործարարներն իրերը կապել, սպասում են հրահանգի, որ ԲՀԿ-ից դուրս գան դեպի ՀՀԿ` Օսկանյանի վերջին` ընդդիմադիր դառնալու մասին հայտարարությունից հետո: “Շանտաժ, հերյուրանք, որը որ Ձեր շուրթերից ես լսում եմ վերջին տասը տարիների ընթացքում, ինչքան որ ես պատգամավոր եմ”:

Աչքիս՝ Ձեզ “լրջագույն” թրեյնինգ արեցին “թըմում”, թե “ինչպես պատասխանել լրագրողին”: “Հա, գրավոր գրեցի, պատրաստվեցի-եկա, ի վիճակի չէի միանգամից պատասխանելու. Ձեր ինտելեկտն էնքա՜ն բարձր ա, էնքան բարձր ա, որ ես զարմանում եմ` մի՞թե այդպես բարձր ինտելեկտով մարդը կաշխատի լրագրող: Զարմանում եմ””, -պատմում է թերթը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ