Ի՞նչ է նշանակում՝ Կարեն Կարապետյանը դրսի կադր է. Շավարշ Քոչարյան/վիդեո/
«Խոսակցություններն այն մասին, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն օտարերկրյա կադր է, անտեղի են»,-այսօր՝ սեպտեմբերի 15-ինն Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Արձագանքելով հարցին, թե նորանշանակ վարչապետը օտարերկրյա կադր է Քոչարյանը ասաց.
«Ի՞նչ է նշանակում՝ դրսի կադր: Նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Իսկ որ նա ՀՀԿ անդամ չէ, Նա հանրապետականի ցուցակով է անցել »,- նկատեց Շավարշ Քոչարյանը:
Անդրադառնալով հարցին, թե Արտաքին գործերի նախարար կարող է նշանակվել Վիգեն Սարգսյանը Քոչարյանը նշեց, որ դա ՀՀ նախագահի վճռելիք հարցն է: