01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Մեդվեդեւը շնորհավորել է Կարեն Կարապետյանին

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Կարեն Կարապետյանին` ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է։

«Ռուսաստանին և Հայաստանին կապում են դաշնակացային հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը` հիմնված ամուր բարեկամության ավանդույթների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Վստահ եմ, որ համագործակցության հետագա զարգացումը առևտրատնտեսական, ներդրումային, գիտատեխնիկական, մշակութային և այլ ոլորտներում, Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրման խորացումը ամբողջովին բավարարում են մեր երկրների երկարաժամկետ շահերին:

Ցանկանում եմ վերահաստատել համատեղ կառուցողական աշխատանքի իմ պատրաստակամությունը` Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների փոխգործակցության բոլոր ակտուալ հարցերի շուրջ»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ