01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Խաղի նոր կանոններով

«Ես շատ անհանգիստ եմ մեր տնտեսությունից»,-այսօր Ազգային ժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վերջինս սուտ որակեց լուրերը, որ չի ցանկանում աշխատել «Դաշնակցական» նախարարների հետ, մանավանդ Դավիթ Լոքյանի: «Ինձ համար այս պահին ավելի կարևոր է, թե ինքն ինչ տեսլական ունի՝ իր ճյուղերի հետ կապված, քան ինքն որ կուսակցությանն է պատկանում»: Ինչ վերաբերում է պաշտոնյաներին, ապա Կ. Կարապետյանը չհերքեց լուրերը, որ ոմանք պաշտոնից հեռանալու են, սակայն կոնկրետ անուններ նա չտվեց:

Նա հայտարարեց, որ մենաշնորհների հետ կապված լինելու են առանձին կանոններ՝ հավասար կանոններ, եթե որևէ մեկն ունենա հաջող բիզնես, դա չի խլվելու: Կարապետյանը չհերքեց` նախկինում խաղի այլ կանոններ են եղել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ