17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Տարոնի մոտեցումը նույնն է. եզդիները մեկ մարդու պես /վիդեո/

Ապրիլի 30-ին` ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դահլիճը բազմամարդ էր: Երեւանում ապրող եզդիներն էին հավաքվել եւ իրենց աջակցությունն էին հայտնում Տարոն Մարգարյանին: Բացելով հանդիպումը`Երեւանի ավագանու ՀՀԿ շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իշխանությունները միշտ ազգային փոքրամասնությունների ծրագրերին աջակցել են, եւ շնորհակալություն հայտնեց եզդիներին` իրենց համախմբվածության, ընտրություններին ՀՀԿ-ին սատարելու համար:

Երեւանի ավագանու անդամների ընտրության ՀՀԿ համամասնական ցուցակում է նաեւ ազգությամբ եզդի Արմեն Ամոյանը: Սա եւս ոգեւորել է եզդիներին: Հավաքվածներից մեկը արձագանքեց, որ լավ կլիներ Ամոյանը նաեւ պատգամավոր ընտրվեր: “Մի շտապեք, ամեն ինչ իր հերթին”,-հստակեցրեց Շարմազանովը:

Ինչպես նշեց լրագրող Բորիս Մուրազին, շատ ուժեր են առաջարկել եզդիների համայնքին համագործակցելու համար: “Սակայն եզդիները որոշեցին ընտրել այն կուսակցությանը, որը բացի խոսելուց նաեւ աշխատում է”,-ասաց Մուրազին:

Ի տարբերություն իր երիտասարդ գործընկերոջ, ՀՀ վաստակավոր լրագրող Հասան Թամոյանը մեջբերեց Հայաստանի նախագահի այն խոսքերը, որ ինքը  բոլորի նախագահն է, քանի որ անհնար է կառուցել լավ Հայաստան միայն հայերի համար:

“Այո, ինչպես  նախագահ Սերժ Սարգսյանի, այնպես էլ եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտեցումը հասկանալի է` նույնն է ”,-ասաց Թամոյանը:

Համարյա բոլոր ելույթ ունեցողները նշեցին, որ սա նաեւ իրենց “թասիբի” հարցն է, եւ պետք է մայիսի 5-ին` համախմբված քվեարկել ՀՀԿ-ի եւ Տարոն Մարգարյանի օգտին:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ