16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ես տեղափոխվել եմ ՀՀ վարչապետի պաշտոնին շատ ավելի ցածր աշխատավարձով. Կ. Կարապետյան

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին խնդրեց տեղեկատվություն տալ այն մասին, թե եթե նրան որոշ ժամանակ անց ռուսական լավագույն ընկերություններից առաջարկվի տնօրենների խորհրդում բավական բարձր աշխատավարձով աշխատանք կհամաձայնի և կփոխի աշխատավայրը, իսկ եթե ոչ ապա արդյոք նա տիրապետում է ՀՀ բյուջեի միջոցների գոյացմանը և այլ ֆինանսական ցուցանիշներից:

Կարեն կարապետյանը պատասխանեց. «Ձեր հարցի մեջ մի ենթադրություն կա, որ ես Երևանի քաղաքապետի պաշտոնից գնացել եմ այլ, բարձր աշխատավարձով աշխատանքի, բայց եթե դուք հիշում եք, իմ հարցազրույցի մեջ դա այդպես չի նշվել, մեկ: Երկրորդը՝ այսօր ես տեղափոխվել եմ ՀՀ վարչապետի պաշտոնին՝ այդ եկամուտների տեսակետից շատ ավելի ցածր աշխատավարձով: Ինչ վերաբերում է՝ տիրապետում եմ ես ամբողջ թվերին՝ մակրոտնտեսական, ոչ: Եթե վարչապետը ՀՀ-ի պետք է լինի միայն այն մարդը, ով տիրապետում է, դա նշանակում է, որ կառավարության շենքից բացի մենք ոչ մի այլ տեղից վարչապետ չպիտի վերցնենք»:

Նա հավելեց, որ ըստ նախատեսված ժամկետի ներկայացնելու են ծրագիր, որտեղ բոլոր հարցերը լուծելու եղանակները տալու են:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ