Փոփոխական եղանակ
Հայաստանի որոշ շրջաններում սեպտեմբերի 15-ի ցերեկը, շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 15-17-ը առանձին վայրերում ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 15-17-ը կնվազի 5-6 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում սեպտեմբերի 15-ի օրվա երկրորդ կեսին սպասվում է ամպրոպ, կա անձրեւի հավանականություն:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +15+17, իսկ վաղը ցերեկը՝ +28+30 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +17+22,
Կոտայքում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +17+22,
Գեղարքունիքում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +17+22,
Լոռիում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +17+22,
Տավուշում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +23+27,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +17+22,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +13+16, ցերեկը՝ +25+28,
Արարատում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +27+30,
Արմավիրում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +27+30,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +17+22,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +27+30,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +15+18, ցերեկը՝ +27+31,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +18+23,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +13+17, ցերեկը՝ +18+23: