Մի շտապեք, սպասեք. Արտեմ Ասատրյանն՝ իր հրաժարականի լուրերից
«Բոլոր հարցերը ժամանակի ընթացքում իրենց պատասխանը կստանան»,-Ազգային ժողովում լրագրողներին ասաց Հայաստանի սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանն՝ անդրադառնալով իր հրաժարականի վերաբերյալ լուրերին: Նա հորդորեց չշտապել և սպասել: «Բոլոր հարցերը ժամանակի ընթացքում իրենց պատասխանը կստանան»,- ասաց նախարարը: Նշենք, որ մամուլում ակտիվ քննարկվում է, որ Արտեմ Ասատրյանը Կառավարության նոր կազմում չի լինի, նրան կփոխարինի ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, ով կտրականապես հերքեց այս լուրերը մեզ հետ զրույցում: