Առաջարկելու է վայր դնել ԲՀԿ-ի դիրքորոշումը չկիսող պատգամավորների մանդատները
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ի նիստի ընթացքում հայտարարեց, որ կառաջարկի բոլոր այն ԲՀԿ-ական պատգամավորներին, ովքեր չեն կիսում խմբակցության դիրքորոշումը, վայր դնել իրենց մանդատները:
«Քանի որ խորհրդարանում քննարկվելու է ԱԺ կանոնակարգ օրենքը, մենք առաջարկելու ենք, որ այն պատգամավորները, որոնք չեն կիսում խմբակցության դիրքորոշումները, ազատ են իրենց որոշումներում, վայր դնեն պատգամավորական մանդատը»:
Նշենք, որ ԲՀԿ դիրքորոշումը չեն կիսում խմբակցության պատգամավորներից Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Տիգրան Ուրիխանյանը, Վահան Բաբայանը, Արագած Ախոյանը, Գուրգեն Արսենյանը և այլն: