Ռուս նոտարները օրինակ են վերցրել հայ նոտարներից

Օրերս հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել Սամարայի մարզում:
Այտեղ հետեւելով հայ նոտարների օրինակին՝ տնկվել է Նոտարական ծառուղի: Ծառատունկին մասնակցել է նաեւ Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանը: Պարոն Ասլանյանը պատմեց, որ ՌԴ Սամարայի մարզում մասնակցել է ոչ միայն ծառատունկին, այլեւ Սամարայի մարզային նոտարական պալատի 20-ամյա գործունեությանը նվիրված միջոցառումներին: Դեռ անցյալ տարի աշնանը Հայաստանի նոտարական պալատը Մաշտոցի պուրակում ծառուղի էր ստեղծել, ինչի պաշտոնական բացմանը ներկա էր նաեւ Սամարայի նոտարական պալատի նախագահ Գալինա Նիկոլաեւա Յուրեւնան, ով տեղում խոստացել էր ներկաներին կրկնել գեղեցիկ օրինակը Վոլգայի ափին: Տիկին Յուրեւնան կատարեց իր խոստումը՝ շեշտելով, որ հայական օրինակը վարակիչ էր: