09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՀԿ-ն շատ շուտով պետք է դառնա փոքրամասնություն

Ոչ թե հայտարարությամբ է ուժը դառնում իշխանություն կամ ընդդիմություն, այլ իր գործելաոճով: ԲՀԿ-ն ինքն իրեն հայտարարել է “այլընտրանք”, և ընդդիմադիր լինելու համար ԱԺ կանոնակարգ օրենքով նախատեսված է, որ նրանք պետք է հայտարարեն այդ մասին:

Այս մասին ասուլիսում հայտարարեց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

“Միայն իր աշխատանքով կարող ենք  ասել` ուժը ընդդիմություն է, թե իշխանություն: Հայտարարությունը դեռ բավարար չէ: Ամեն դեպքում, այս պահի դրությամբ նման հայտարարություն գոյություն չունի”:

Անդրադառնալով ավագանու ընտրությոններին` ԱԺ պատգամավորն ասաց, որ ” Բարև Երևանը” դա վերկուսակցական դաշինք է, քանի որ այնտեղ ներգրավված են ոչ միայն քաղաքական ուժերից ավագանու թեկնածուներ, այլև բազմաթիվ երևանցիներ, ովքեր իրենց ավանդը ունեն:

“Բարև Երևանը” գնում է դեպի հաղթանակ և կապացուցի, որ ունի իր դերակատարությունը քաղաքական կյանքում, որը լինելու է միայն դրական համատեքստում:  Իրենց միակ մրցակիցը ՀՀԿ-ն է:

“Մենք պայքարելու ենք մարդկանց հետ, ովքեր, օրինակ` պատկերացրեք բազկի մրցույթ, և մրցակիցը դոպինգ է օգտագործել, իսկ տվյալ դեպքում ՀՀԿ-ն, չարաշահելով վարչական ռեսուրսները, իրենց դիտարկում են որպես դոպինգ օգտագործած ուժ, որին պետք  է մրցակցությունից դուրս մղես:  Այս կուսակցությունը տարիներ շարունակ զբաղվել է մեր պետության հիմքերը սասանելով: Այն շատ շուտով պետք է դառնա փոքրամասնություն”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ