08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Թանաքանյութը ստուգվել է

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում 2013թ. մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրություններին գրանցված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչների եւ ԿԸՀ անդամների հետ:

Հանդիպման ընթացքում ցուցադրվել եւ փորձարկվել է Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվելիք թանաքանյութը:

Կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչների կողմից թանաքանյութի վերաբերյալ դիտողություններ կամ առարկություններ չեն ներկայացվել:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված թանաքանյութը փորձարկվել է նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար կազմակերպված ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների ժամանակ, եւ թանաքանյութի որակական հատկանիշների վերաբերյալ որեւէ բացասական արձագանք կամ առարկություն չի արձանագրվել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ