17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Տեր-Պետրոսյանը վերջին անգամ բարեկամաբար դիմում է /վիդեո, ֆոտո/

ՀԱԿԿ նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի երկար սպասված ելույթը Ազատության հրապարկում նվիրված է Երևանի ավագանու ընտրություններին:

Լևոն Տեր Պետրոսյանը նշեց, որ ՀՀ բնակչության մեծամասնությունը չնայած աշխարհի տարբեր երկրների նախագահների , այդ թվում և ԱՄՆ նախագահի շնորհավորանքին, չի ընդունել և չի ընդունելու իր կողմից չընտրված նախագահ Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը.

” Միջազգային հանրությունն ու դիտորդական առաքելությունները աչք փակեցին ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների վրա՝ կրկին սատար կանգնեցին Սերժ Սարգսյանին”:

Վերլուծելով իր ասածը` Լևոն Տեր Պետրոսյանը շարունակեց.”ՍԵրժ Սարգսյանը արբեցած ու մոլորված միջազգային հանրության որդեգրումից թքած ունի ժողովրդի կարծիքի վրա: Այս պահից սկսած Սերժ Սարգսյանը մտածում է 5 տարի հետո իրեն վայել ժառանգորդ վերարտադրելու մասին”:

Լևոն Տեր Պետրոսյանը հավատացած է, որ.” Սերժ Սարգսյանի շահած 2-րդ հաղթանակը չի նշանակում, որ նա ավելի ուժեղ է, քան իր կառավարման առաջին ժամկետում: Հակառակը՝ նա ավելի թույլ է, եւ գնալով ավելի է թուլանալում”:

Լևոն Տեր Պետրոսյանը վստահեցնում է, որ ժողովրդի առավել ակտիվության պայմաններում, այն, ինչը չհաջողվեց անել  նախագահական ընտրություններին, կարող է հաջողվել այս ընտրություններին:

Նրա խոսքերով իշխանությունը այս ընտրությունների մեջ ավելի շատ ջանք ու ներուժ է դրել, քան նախագահական ընտրությունների ժամանակ:

ՀԱԿԿ առաջնորդը կոչ արեց . “Հարկ եմ համարում վերջին անգամ բարեկամական կոչով դիմել բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին. դառնալով մեկ միասնական բռունցք՝ ճակատամարտ տալ հանցավոր ուժին”:

Լևոն Տեր Պետրոսյանը հարկ համարեց անդրադառնալ Տարոն Մարգարյանի հայտարարագրված ունեցվածքին. “Իր ողջ չափահաս կյանքում բացառապես վարչական պաշտոններ զբաղեցրած մարդը չէր կարող դիզել այնպիսի հսկայական կարողությունը, որը հաջողվել է այդ հրաշամանուկ ՀՀԿ-ական թեկնածուին”:

Տեր Պետրոսյանը կրկին անգամ կոչ արեց միասնական ուժով պայքարել և քվեարկել ՀԱԿԿ թեկնածու Վահագն Խաչատրյանի օգտին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ