20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայրենիքը սիրում են գույքի տեսքով

Այսօրվա ՀԱԿ հանրահավաքին մինչ ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանի ելույթը ելույթներ են ունենում ՀԱԿ ակտիվի ներկայացուցիչները: ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը իր ելույթում վերլուծեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի “կեղծ քրիստոնյա լինելն ու քրիստոնեական բարոյականության և գթասրտության քողի տակ աղոթելով իր անազնիվ գործելակերպը դրսևորելը”:

“Ո՞ր երկրի ոստիկանապետին է հաջողվել ցուցարարներին ցրել աղոթքով, հետո աշխատանքից ազատել ցուցարարների հանդեպ ագրեսիվ վարք դրսեւորած Երեւանի ոստիկանապետին:”:

Երևանի ոստիկանապետին հեռացնելով` Վովա Գասպաևյանը նշանակել է մի մարդու, որը եվրոդատարաններում ներկայացվել է որպես անմարդկային արարքների ընդունակ մի դահիճ”:

Լևոն Զուրաբյանը հավատացած է, որ մայիսի 5-ից հետո մեր երկրում ամեն բան իրապես դրվելու է բարոյական հիմքերի վրա: ՀԱԿ պատգամավորի դիտարկմամբ` “Հանրապետականի” մեջ “մարդկային ոչինչ չկա”.  Շատ են սիրում հանրապետական տղաները մեր հայրենիքը, բայց հիմնականում գույքի տեսքով”,-ասաց նա:

Լևոն Զուրաբյանի տվյալներով Երևանի բնակչության շուրջ 20 տոկոսը բացահայտ պատրաստ է քվեարկել ՀԱԿ-ի օգտին: Բայց կա նաև մի լուրջ տոկոս, որը չնայած լռում է, տատանվում է, բայց մայիսի 25-ին միևնուն է քվեարկելու է ՀԱԿ-ի օգտին:

Զուրաբյանը կոչ արեց հավաքվածներին անտարբերներին դարձի բերել, համոզել որ ձայնը տան ՀԱԿ-ին: Այդ դեպքում ՀԱԿ-ը մայիսի 5-ին կտոնի հաղթանակ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ