Ինչո՞ւ Տարոնի կինը չի կարող /վիդեո/
Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Աճեմյանը դեմ չէ, որ երկրում հարուստներ, ապահովված մարդիկ շատ լինեն: Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարագրի շուրջ ՀԱԿԿ-ի բարձրացրած աղմուկին, ապա պատգամավորի խոսքով` զարմանալի չէ, որ նա այդքան գումար ունի:
“Այ եթե ցույց տված չլիներ, այդ ժամանակ պիտի զարմանայինք ու ասեինք` ինչո՞ւ է թաքցրել”,- լրագրողների հետ զրույցում ասաց տիկին Աճեմյանը:
Պատգամավորը որքան տեղյակ է, Տարոն Մարգարյանն իր ունեցվածքը ձեռք չի բերել ոչ թաղապետ, ոչ քաղաքապետ աշխատելու տարիներին: Նա բիզնեսներ է ունեցել, սակայն Կարինե Աճեմյանը դժվարացավ կոնկրետ նշել, թե ինչ բիզնես:
Լրագրողների այն դիտարկմանը, թե լսե՞լ է փամփուշտի գործարանի մասին, որ Տարոն Մարգարյանի կինն այդտեղ բաժնետեր է՝ Աճեմյանը նկատեց.
“Իսկ ինչո՞ւ Սամվել Ալեքսանյանի կինը կարող է բիզնսով զբաղվել, իսկ Տարոն Մարգարյանի կինը` ոչ:”
Այլ մանրամասները` տեսանյութում: