03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Տարոն Մարգարյանի շտաբի արձագանքը ՀԱԿ-ի` դատախազություն դիմելու հայտարարությանը

Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը չի ցանկանում մեկնաբանել ՀԱԿ-ի` դատախազություն դիմելու հետ կապված հայտարարությունը: Henaran.am-ի հետ զրույցում Շարմազանովն ասաց. “Նման բացահայտ անհեթեթությունները մեկնաբանելու վրա ժամանակ ծախսել չեմ ցանկանում”:

Նշենք, որ Հայ ազգային կոնգրես կուսակցութունում, կատարելով  ուսումնասիրություն, կազմել են նամակ եւ դիմել դատախազություն՝ Տարոն Մարգարյանին քրեական պատասխանատվության կանչելու պահանջով։

“Մենք մեղադրում ենք Տարոն Մարգարյանին ժողովրդին թալանելու, փողերի լվացման մեջ, այդ մեղադրանքն այսօր հիմնավորել ենք լրջագույն փաստերով։ Մեղադրանքը որեւէ խոցելիություն չունի, այն կառուցել ենք չոր փաստերի վրա, այնպիսի փաստերի, որոնք գրանցված են պետական մարմիններում, նկատի ունենք Տարոն Մարգարյանի կողմից ԿԸՀ ներկայացված հայտարարագրերի ուսումնասիրության հիման վրա”,- ասել է Լեւոն Զուրաբյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ