16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

“Ծաղիկ Ռուբոն” եւ Նոնան. Հրապարակ

Շաբաթ օրվանից կուսակցություններն անցել են “բուն գործողությունների”. ըստ գրաֆիկի` 2 շաբաթ պետք է տեւեր ընտրողների հոգսերի ինվենտարիզացիան, 2 շաբաթ` փողի ու անհրաժեշտ ապրանքների ընդհուպ սառնարանների, կահույքի, ջահերի ու լվացարանների ձեռքբերում:

Դավիթաշենում կիրակի օրվանից սկսել են նաեւ գումարի բաշխումը. 30-40 հազարական դրամ` անկախ ընտանիքի անդամների թվից: Հաշվարկը բավականին ռեալ է. փողի երեսուն տոկոսը կկորչի, ընտրողը “կքցի”` չի քվեարկի: Չնայած փող բաժանողը, ցուցակը ձեռքին, ողջ օրը պետք է սպասի ընտրատեղամասի մոտ` եթե փող վերցրած քաղաքացին չեկավ, պետք է գնա փողի եւ կամ ընտրողի հետեւից:

Դավիթաշենում ընտրական գործընթացը “կուրացիա” է անում Ծաղիկ Ռուբոն, Մոնումենտում այդ հարցն անձամբ լուծում եւ համակարգում է ԲՀԿ առաջնորդի զարմուհի-քույրը` Նոնան:

Ընդ որում, Մոնումենտում խիստ վստահ են ԲՀԿ-ի շռայլության վրա եւ սպասում են, որ ընտրությունների օրը եւս “բանբերներն” իրենց այցի կգան: Ի դեպ, որքան էլ հավատացնում են, որ փող բաժանողներին չեն բռնելու, ՀՀԿ-ն որոշել է վերջին երկու օրը չթողնել, որ ԲՀԿ-ն փող բաժանի: Բաժանելու մենաշնորհն իրենցն է: Ըստ ամենայնի, այս լուրը “հասել” է ԲՀԿ-ին, ուստի որոշել են գործը վերջին օրվան չթողնել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ