15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Ինքնակոչ են

ՍԴՀԿ Հայաստանի վարչության անդամ Վարազդատ Եղիազարյանը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ՝

՛՛Վերջին երկու տարիներին իրենց ՍԴՀԿ անդամներ ներկայացնող Լյուդմիլա Սարգսյանը և Գուրգեն Եղիազարյանը (վտարվել են 2009 թ-ին) բազմիցս լրատվամիջոցներով անդրադարձել են Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության գործունեությանը՝ իրենց անվայելուչ խոսքեր թույլ տալով ՍԴՀԿ ղեկավարության հասցեին:

Որպես կանոն՝ ՍԴՀԿ ներկայացուցիչները չեն պատասխանել այս անձնավորություններին, հաշվի առնելով, որ մենք վերջապես լուծել ենք կուսակցության փաստաթղթային հարցերը, իսկ այս երկու անձանց խոսքերը գնահատել ենք իբրև տարիքային խնդիրներ, որոնց առանձնապես պետք չէ ուշադրություն դարձնել: Սակայն հաշվի առնելով Գուրգեն Եղիազարյանի վերջին ժամանակների պոռթկումները, հայտարարում եմ հետևյալը.

1. Անցել են այն ժամանակները, երբ նա իր խոսքերի համար ադեկվատ պատասխան չի ստանալու:

2. Ցանկացած վիրավորանքի պատասխանելու ենք համարժեք ձևով՝ առանց հաշվի առնելու երբեմնի մարդկային հարաբերությունները:

3. ՍԴՀԿ ներկայանալու դեպքում Եղիազարյանին և իր արբանյակ հանդիսացող Լյուդմիլա Սարգսյանին կոչելու ենք իրավական պատասխանատվության:

4. Եղիազարյանի որդու կողմից հնչեցված հայհոյանքները՝ ՍԴՀԿ ատենապետ Գևորգ Պերկուպերկյանի հասցեին, գնահատում ենք իբրև սադրանք՝ ուղղորդված իր հոր կողմից:

5. Կոչ ենք անում իրավապահներին ավելի ուշադիր ուսումնասիրել այս մարդկանց անցյալն ու ներկա գործունեությունը, ինչպես նաև հասարակության շրջանում վտանգավորության աստիճանը:

Կրկին հիշեցնում ենք, որ ՍԴՀԿ-ն անկախ քաղաքական կազմակերպությունը է՝ գրանցված Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում՝ ատենապետությամբ Գևորգ Պերկուպերկյանի:

Ցանկացած այլ մարդ, ով հանդես է գալիս ՍԴՀԿ-ի անունից՝ առանց ունենալու վարչության համաձայնությունը, ուղիղ այնպիսի ինքնակոչ է, ինչպիսին Լ. Սարգսյան ու Գ. Եղիազարյան երկյակն է՛՛,-ասված է հայտարարության մեջ:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ