19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Սաակաշվիլին ընդունել է կառավարության հրաժարականը

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդունել է կառավարության հրաժարականի միջնորդությունը: Համապատասխան դիմումը ներկայացվել է նախագահի պաշտոնական կայքում հոկտեմբերի 10-ի երեկոյան, գրում է “РБК” կայքը:

Փաստաթղթի համաձայն` կառավարությունը կկատարի իր պարտականությունները մինչեւ նախարարների նոր կաբինետի նշանակումը, որի կազմը կներկայացվի խորհրդարանին Սահմանադրությամբ սահմանված ժամկետում:

Հիշեցնենք, որ 2012-ի հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակեց ընդդիմադիր “Վրացական երազանք” կոալիցիան, որի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ իր կողմնակիցները, ովքեր խորհրդարանում կստանան մեծամասնությունը, տրամադրված են նախարարների կաբինետի հիմնավոր փոփոխությունը:

Օրերս Իվանիշվիլին հայտարարեց կառավարության նախնական կազմը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ