03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱԿԿ-ը հանցագործության մասին հայտարարություն է ներկայացրել գխավոր դատախազությանը

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ իրենք հանցագործության մասին հայտարարություն են ներկայացրել ՀՀ գխավոր դատախազությանը:

ՀԱԿԿ-ը մեղադրում է գործող քաղաքապետ, ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանին` վերջինիս հայտարարագրված ունեցվածքը համարելով պետական փողերի յուրացման արդյունք.

“Մեր մեղադրանքը կազմել ենք պաշտոնապես հայտարարագրված գույքի հիման վրա: Պարզվում է, որ Տարոն Մարգարյանը Ավան վարչական շրջանի ղեկավար եղած ժամանակ ներկայացրել է այնպիսի եկամուտներ, որոնք ուղղակի ոչ մի կերպ հնարավոր չէ պատկերացնել, թե որտեղից էր հնարավոր ստանալ: 2005 թվականին դա կազմել է 7 միլիոն 400 hազար դրամ,  2007 թվականին 64 միլիոն դրամ 50 հազար դոլար և ոսկյա իրերի նվիրատվությունից ստացել է 80 միլիոն դրամ:

Թաղապետ աշխատելու տարիներին Տարոն Մարգարյանի ունեցվածքը միլիոններով աճել է, ընդ որոում նրա աշխատավարձը եղել է 130 000 դրամ, այն դեպքում, երբ նա նշել է, որ կողմնակի եկամուտ չունի, ժառանգաբար ստացված գույք չունի:

Լևոն Զորաբյանը նշեց, որ չնայած “այս իշխանությունը շատ ու շատ թերություններ ունի, բայց ինքը շնորհակալ է այս իշխանությանը ունեցվածքի հայտարարագրման օրենքի համար”:

“Տարոն Մարգարյանի ունեցվածքը ամենահամեստ գնահատականով հասնում է վեց միլիոն դոլարի, մեր հաշվարկներով` տասը միլիոն”,-տեղեկացրեց Լևոն Զուրաբյանը: Ըստ ՀԱԿԿ փոխնախագահի` այս ունեցվածքը ստացված է հանցավոր ճանապարհով, սա մաթեմատիկական ճշգրտությամբ հաշվարկված է: Լևոն Զուրաբյանը պնդում է, որ Տարոն Մարգարյանը թաքցրել է գույքի ծագման աղբյուրը: ՀԱԿԿ-ը մատնանշել է քրեական օրենսգրքի 190 հոդվածը, որը պատիժ է սահմանում գույքի ձեռքբերման աղբյուրը թաքցնելու համար :

“Կազմել ենք մի նամակ, դիմում ՀՀ գլխավոր դատախազին, որ քրեական պատասխանատվության կանչենք Տարոն Մարգարյանին”,-ասաց Լևոն Զուրաբյանը:

ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ իրենք պահանջում են իրավապահ մարմիններից գործին ընթացք տալ.

“Սա մեզ համար սկզբունքի հարց է: Մենք տարիներ շարունակ պայքարել ենք, որ այս երկիրը օրենքի երկիր դառնա: Այլևս ոչ ոք չի կարող ասել, որ մենք միայն խոսում ենք, մենք խոսում ենք փաստերով և այդ փաստերը հիմնավորված են: Հիմա կամ թող այս փաստերը հերքվեն, կամ էլ Տարոն Մարգարյանը թող կանչվի քրեական պատասխանատվության”,-հավելեց Լևոն Զուրաբյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ