Մահափորձ` վարչապետի դեմ
Դամասկոսում հարձակվել են Սիրիայի վարչապետ Վաել ալ-Հալկիի վրա: Անհայտ անձինք ռումբ են պայթեցրել ալ-Հալկիի ավտոշարասյան մոտ: Պայթյունի արդյունքում զհովել է վարչապետի թինկապահը, հաղորդում է “AFP”-ը: Լիբանանյան “Ալ-Մայադին” հեռուստաալիքի տվյալներով` 6 մարդ է զոհվել:
“Reuters”-ի հաղորդմամբ` պայթյունը տեղի է ունեցել Դամասկոսի կենտրոնում գտնվող Մեզե թաղամասում: Գործակալության տվյալներով` պայթյունի թիրախը հենց վարչապետն է եղել եւ, ամենայն հավանականությամբ, հարձակումը գործել են նախագահ Բաշար ալ-Ասադի հակառակորդները:
Վաել ալ-Հալկին Սիրիայի վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 2012-ի օգոստոսին: Մինչ այդ նա զբաղեցնում էր առողջապահության նախարարության ղեկավարի պաշտոնը: