Օսկանյանի պատճառով /վիդեո/
Նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը լրագրողների հետ հանդիպմանը խոստովանեց, որ նախորդ ընտրությունների հետ համեմատած առաջխաղացում կա նախընտրական քարոզչությունում: Եթե նախկինում թեկնածուները գալիս էին իրենց բակն ու տեսնելով Արշակյան ազգանունը` գնում էին, հիմա այլ է:
“Բարեւում են, մտնում են մեր տուն, ծրագրերը տալիս են ու տեղեկացնում են իրենց հանդիպման մասին”,-պատմեց Արշակյանը` նկատելով, թե ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն լավ են աշխատում եւ նրանք էլ կլինեն ավագանու կազմում:
Արշակյանն այդպես էլ չի կարողանում հասկանալ, թե ինչու է ԲՀԿ-ի ցուցակը Վարդան Օսկանյանը գլխավորում: Վերջինիս պատճառով շատերը, այդ թվում Արշակյանը ԲՀԿ-ին ձայն չեն տա: “Մարտի 1-ի ելույթից հետո ես Օսկանյանին ձայն չեմ տա, չեմ էլ բարեւի”,-ասաց:
Ինչ վերաբերվում է ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին, ապա կբարեւի էլ, կողջագուրվի էլ: “Իմ ընկերոջ տղան է”,-ասաց Արշակյանը:
Ի դեպ, նախկին քաղբանտարկյալը ինչքան էլ հարգում է Վահագն Խաչատրյանին, բայց կարծում է, որ նա չպիտի առաջադրվեր: “Նա չպետք է նույն գետը մտներ, ես նրան ձայն կտայի, եթե լիներ նախագահի թեկնածու: Նա այլեւս չի կարող քաղաքապետ լինել”-ասաց Արշակյանը` ավելացնելով, որ ինքն էլ չէր կարող առաջադրվել, որովհետեւ Երեւանի քաղաքապետի տեղակալ է աշխատել: