15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Ինչու ենք էլէներգիայի համար թանկ վճարում. Ժողովուրդ

«Հայաստանի Էլեկտրակւսն ցանցերի» միայն այս տարվա առաջին կիսամյակի շահույթը կազմել Է ավելի քան 15 միլիարդ դրամ, ինչն արդեն իսկ գերազանցում Է ընկերության տարեկան պլանը։ Այս մասին «ժողովուրդը» տեղեկանում է պաշտոնապես հրապարակվւսծ հաշվետվություններից։ Իսկ ամենակարեւորն այն է, որ ընթացիկ տարում ՀԷՑ-ի կողմից գնված էլէներգիայի 95 տոկոսը սպառողին մատակարարվող սակագնից կրկնակի Էժան Է եղել։

Մասնավորապես, ՀԷՑ-ը սպառողին մատակարարված էլէներգիայի 69 տոկոսի դիմաց վճարել Է
1 կՎտ/ժ-ը 5-ից 7 դրամ, իսկ 25,4 տոկոսի սակագինը կազմել Է 22-ից 25 դրամ, եւ միայն 4,9 տոկոս էլէներգիան է, որը ՀԷՑ-ը գնել է, այսպես կոչված, բարձր սակագնով 42,9 դրամով «Հրազդան ՋԷԿ»–ից։

Այսպիսով Հայաստանի բնակչությունը ստիպված է թանկ գնով էլէներգիա սպառել, չնայած որ մեր երկրի համար անհրաժեշտ էլէներգիայի 95 տոկոսը կազմում է, այսպես կոչված, էժան էլէներգիան։ Ի դեպ, հավելենք, որ մոսկվաբնակ Սամվել Կարապետյանի գնելուց հետո ՀԷՑ-ում էլէներգիայի կորուստները շեշտակի նվազել են։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ