Օլիգարխը միայն փողը չէ. սրացումներ են լինելու /վիդեո/
”Մոդուս վիվենդի” կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանը ոչ մի հույս չի կապում ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ու նրա ծավալած շարժման հետ:
”Հարգում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, նրա օգտին քվեարկած ձայները, բայց երբ նայում ենք ստեղծված իրավիճակը երկրում, հասկանում ենք, որ այս ձևով փոխելը հնարավոր չէ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Պապյանը: Դիվանագետը նշեց, որ եթե յուրաքանչյուրն զբաղվի այն հարցով, որի մասնագետն է ինքը, միայն այդ դեպքում կարելի է բարեփոխումներ ակնկալել:
Պապյանը կարծում է, որ ընդդիմությունը կարող է համագործակցել, ինչպես օրինակ` համագործակցում են ՀԱԿԿ-ը և ԲՀԿ-ը, սակայն միավորվել չի կարող: Իշխանության դեպքում միավորվել հնարավոր է, քանի որ նրա կազմում եղած բոլոր ուժերի գաղափարախոսությունը նույնն է, իսկ ընդդիմության դեպքում գաղափարները միշտ տարբեր են:
Պապյանը կարծում է, որ իշխանության հիմքերը սասանված են և այսպես կմնա մի քանի տասնամյակ: ”Սա լավ չէ, ավելի լավ է ունենանք հաստատուն իշխանություն կամ իշխանափոխություն: Այս իշխանությունը չի կարողանում օլիգարխիայի դեմ պայքար մղել, քանի որ այդ նույն օլիգարխների կարիքն ունի”:
Հարցին` օլիգարխը կարո՞ղ է դառնալ ընդդիմադիր, ինչպիսի միտում այսօր նկատվում է մեր քաղաքական զարգացումներում: ”Չէ, եթե դառնա, ինքն օլիգարխ չի լինի: Ինքն օլիգարխ է, քանի որ իշխանության մաս է: Օլիգարխը միայն փողը չէ, դա իշխանության ու կապիտալի միահյուսումն է”:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ է “պոկվել” իշխանությունից` դառնալ ընդդիմադիր, ի՞նչ տարբերություն ՀԱԿԿ, թե ՀԱԿ, ներքին կյանքում սրացումնե՞ր են ապսվում, դիտեք` տեսանյութում: