08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ոչ միայն ես եմ հիասթափված. Վարդան Ղուկասյան

Չնայած նրան, որ Գյումրու նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վարդան Ղուկասյանի փեսան «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակով է հանդես գալիս, Ղուկասյանը չի շտապում աջակցել ոչ այս կուսակցությանը, ոչ էլ իշխանությանն ու նրա թեկնածու, ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանին:

«Գիտեք` ինչ, ով ուզում է անցնի, բացի էսօրվանը: Ժողովուրդն այդպես է մտածում, իսկ ես ժողովրդին դեմ չեմ գնում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախկին քաղաքապետը: Վերջինիս համար զարմանալի է ՀՀԿ-ի այդ քայլը` հանդես գալ դաշինքով «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության հետ: Դաշինքը գլխավորելու է ՀՀԿ ցուցակի առաջին համարը՝ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը: ՀՀԿ-ավագանու ցուցակը ևս գլխավորելու է Բալասանյանը:

«Զարմանալi է, թե ինչ է անում ՀՀԿ-ը, ինչ են արել, ոնց են արել, չեմ էլ ուզում հասկանալ: Ուրիշ ոչ մի բան չեմ էլ ուզում հասկանալ, խառնվել էլ չեմ ուզում, իսկ ես միշտ ժողովրդի հետ եմ…բացի սրանից բոլորը, ուղղակի սրա մեջ չար ոգի կա, ինչ կա»:

Հարցին, թե ակնկալում է արդյոք արդար ու ազատ ընտրություններ` հաշվի առնելով նաև այն, որ նոր համակարգով են լինելու ընտրությունները, նա պատասխանեց. «Կապրենք, կտեսնենք»:

Դիտարկմանը, որ նախկին քաղաքապետ է եղել, արդյոք հիմա հիասթափվա՞ծ է, որ հետաքրքրված չէ այս ընտրություններով, Վարդան Ղուկասյանն արձագանքեց. «Ոչ միայն ես եմ հիասթափված, այլև ամբողջ երկիրն է հիասթափված: Կգա առիթը, ես իմ խոսքը կասեմ»:

Ընտրապայքարին մասնակցելու է 10 կուսակցություն եւ մեկ դաշինք, ընդհանուր՝ 422 թեկնածու: Գյումրիում եւ Վանաձորում ընտրություններն առաջին անգամ կայանալու են նոր ընտրակարգով. նախ անցկացվելու է ավագանու ընտրություն, ապա այդ ավագանու կազմից ընտրվելու է քաղաքապետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ