09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց բրիտանացի դիվանագետների հետ

Այսօր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպեց Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության ղեկավար Քոլին Ռոբերթսին: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանում Նորին Մեծության դեսպան Ջոնաթան Էյվզը, դիվանագիտական առաքելության փոխղեկավար Ամիաս Մուրեսը:

Քննարկվեցին հայաստանյան վերջին նախագահական ընտրությունները, որոնց իրական արդյունքներով Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրված նախագահն է, իսկ Սերժ Սարգսյանը՝ ընտրակեղծիքների միջոցով հաղթողը:

Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ Հայաստանի ներքաղաքական առկա իրավիճակին, տարածաշրջանային մարտահրավերներին ու միջազգային հարաբերություններին՝ ընդգծելով Արցախի Հանրապետության գոյության, նրա իրավունքի ճանաչման հրամայականները եւ Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի Մեծ հայրենազրկման հետեւանքների հանգուցալուծման անհրաժեշտությունը:

 

Հանդիպմանը ներկա էր նաեւ “Ժառանգություն” կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

 

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ