15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանի լռությունը. Իրատես de facto

Հայաստանի գիտնականները զարմացած են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լռությունից։ Օրերս Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովում նրանք ՀՀ նախագահին հստակ հարցրին, թե ինչ է արվում գիտության թերֆինանսավորման եւ գիտնականների ցածր աշխատավարձերի հարցը լուծելու համար։ Նախագահը ոչինչ չասաց։

Ի՞նչ պետք է ասեր Սերժ Սարգսյանը, ինչպիսի՞ պատասխանի էին սպասում գիտնականները եւ անձամբ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։ 

“ՀՀ նախագահը ելույթ չունեցավ, սակայն հետո մասնավոր զրույցում այդ հարցին անդրադարձավ։ Աշխատավարձի մասով Սերժ Սարգսյանն ինձ ասաց, որ ինքը հանձնարարականներ է տվել, եւ հաշվարկները կատարվում են։

Հաջորդը վերաբերում է գիտական աստիճանի համար հատկացվող հավելավճարին, որը, ըստ նախագահի, մտցվելու է թոշակի մեջ։

Երրորդ` մեզ հանձնարարվեց գիտության թերֆինանսավորման, մասնավորապես, սարքավորումների հետ կապված խնդրի շուրջ առաջարկներ ներկայացնել”,-թերթին  պարզաբանել է  պարոն Մարտիրոսյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ