Քաղաքապետը զիբիլ թափող է… Նաիրա Զոհրաբյանը զայրացած է /վիդեո/
Այսօր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի հանդիպմանը բնակիչներին ասաց, որ իր ամեն օրն սկսվում է մամուլի ուսումնասիրմամբ: Այսօր առավոտյան պատգամավորը մամուլում ընթերցել է ՀՀԿ փոխնախագահներից մեկի /ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի մասին է-խմբ./ իրեն ուղղված պատասխանը: Զոհրաբյանը կրկին բարձրացրեց տենդերների թեման ու նշեց, որ Գալուստ Սահակյանի պատասխանն արդեն վկայում է իշխանության ոչ հարգալիս վերաբերմունքի մասին:
”Տենդերները թափանցիկ չեն, անընդհատ նույն մարդիկ են շահում, այս մասին ՀՀԿ փոխնախագահներից մեկն ասել է՝ լավ եթե շատ են ուզում, կարող ենք այդ տենդերը նվիրել նրանց:
Իրենք քաղաքը, երկիրը համարում են իրենց սեփականությունը, ասում են գայիք, ասեիք այդ տենդերը կնվիրեինք ձեզ, այդ պատճառով ենք մենք ասում, որ մտածողություն պիտի փոխվի, որ քաղաքական ուժը չասի՝ երկիրը իմ սեփականությունն է, խաղի կանոնը ես եմ թելադրում, ուզենամ այսպես կտանեմ երկրի կառավարությունը, ուզենամ “ատկատներն” այսպես կտանեմ, ուզենամ բյուջեն այսպես կթալանեմ, տերը մենք ենք ինչ ուզենանք կանենք: Ահա այս քաղաքական մտածելակերպը պետք է կարողանանք փոխել՛՛,-ասաց ԲՀԿ պատգամավորը:
Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի աշխատանքին, Զոհրաբյանն ասաց, որ իշխանության համար քաղաքապետն ուղղակի ՛՛աղբ թափող է, զիբիլ թափող է՛՛: Իսկ իրենց կարծիքով՝ քաղաքապետը ունի լրջագույն լծակներ և կարող է քաղաքում փոփոխություններ իրականացնել այդ լծակների կիրառմամբ:
՛՛Հիմա սեփական քաղաքական ուժի գաղափարախոսությունը չի կարող փոխել, որովհետև որոշում է մի հոգի, մնացածը կամակատարներ են՛՛,-ասաց նա:
Նշենք, որ Նաիրա Զոհրաբյանը նախորդ հանդիպումներից մեկի ժամանակ ասել էր.
՛՛Ասում են, թե քաղաքի բյուջեն հնարավորություն չի տալիս մի շարք խնդիրներ լուծել, իսկ քաղաքի բյուջեն հնարավորություն տալի՞ս է 350 միլիոն դրամ ծախսել մի քանի շենքերի տոնածառի փուչիկների համար, 220 միլիոն դրամ ծախսել իբր շների ոչնչացման համար եւ այդ տենդերն ամեն տարի շահում է “Հանրապետական” նույն պատգամավորը, որը երեւի շների գծով իրենց միջի լավագույն մասնագետն է՛՛: Իսկ Գալուստ Սահակյանը պատասխանել էր.
՛՛Եթե շների մաիսն է խոսքը, ամեն թիմ թող ինքն իր մեջ մտածի, թե ով է այդ գործով զբաղվում: Մենք շներով չենք զբաղվում, մարդկանցով ենք զբաղվում: Եթե նման բան կա, սիրով կնվիրենք ասողին այդ տենդերը՛՛:
Տեսանյութը՝ քիչ անց: