19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչու մինչև հիմա չեք արել… երեւանցիները ԲՀԿ-ի խոստացած

Այսօր` ապրիլի 25-ին ԲՀԿ խմբակցության պատգամավորներ, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամամսնական ցուցակի առաջատարներ Վարդան Օսկանյանն ու Գուրգեն Արսենյանը հանդիպեցին ՛՛Քանաքեռ գէս՛՛ թաղամասի բնակիչների հետ:

Նախ ելույթ ունեցավ Արսենյանը, ով բնակիչներին խնդրեց իրենց ձայնը տալ ԲՀԿ-ին, քանի որ երկրում ստեղծված վիճակը բավական վատ է:

՛՛ Ես անձամբ կառավարության անդամներից որևէ մեկի հետ անձնական խնդիր չունեմ, բայց խնդիր ունեմ կառավարության գործունեության հետ, որի արդյունքում արտագաղթը ավելանում է, ավելանում է աղքատությունը, գործազրկությունը: Ես չեմ կարող լռել, որովհետև ես ձեզանից մեկն եմ, կարող է մի քիչ ավելի հաջողակ եմ, բայց ձեզանից մեկն եմ՛՛,-բնակիչներին ասաց պատգամավորը:

Վարդան Օսկանյանը խոսեց արտագաղթից, որն արդեն դարձել է ազգային անվտանգության հարց: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն, ով ավելի ուշ միացել էր քարոզարշավին, հայտարարեց, որ պետք  է վերջ տալ երկրում իշխող քաղաքական ուժի մենաշնորհին: ՛՛Քաղաքը բռոնիա են արել, այս քաղաքական մտածելակերպը պետք է կարողանանք կոտրել՛՛,-ասաց :

ԲՀԿ քարոզիչները, փաստորեն, “տակից տալով, գլխից դուրս գալով” ամեն ինչից խոսեցին բացի քաղաքացուն հուզող` քաղաքային խնդիրներից : Տպավորությունն այնպիսին էր, որ ԲՀԿ-ն ոչ թե Երևանի քաղաքապետի եւ ավագանու ընտրությունների քարոզարշավի է եկել, այլ նախագահական ընտրությունների: Կարելի է հասկանալ պատգամավորներին` նախագահական ընտրություններին չպարպված էներգիայի կուտակման խնդիր ունեն:

Հանդիպման ավարտին բնակիչներից մեկը մոտեցավ պատգամավորներին ու ասաց, որ շատ լավ բաներ են ասում, սակայն հարց է` կկարողանան ասվածն իրականություն դարձնել:

՛՛Դուք կարող եք անդրանիկ դառնալ, որ գիշերը քնած տեղը ձեր ժողովրդի մասին մտածեք… դուք ինչի մինչև հիմա բժշկության հարցը չեք լուծել, յոթ տարևեկան երեխայի հարցը չեք լուծել՛՛,-հարցրեց նա:

Արսենյանն ու Օսկանյանը պատասխանեցին, որ իրենց պետք  է հնարավորություն տրվի: Մի կին էլ դժգոհեց, թե Արսենյանը շատ ագրեսիվ է խոսում: “Իմ խոսելաձևն է”,-ասաց պատգամավորը:

Հանդիպմանը ներկա երեւանցիները Henaran.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենց համար կարևորն այն է, որ իրենց խնդիրները լուծվեն. “կարևոր չէ, թե դա կանի ԲՀԿ-ը, ՀԱԿ-ը, թե իշխանությունը”:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ