03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

“Թող Քոչարյանը դատի տա” /վիդեո/

“Մենք կանգ չենք առնելու կոռուպցիայի դեմ մեր պայքարում, քանի դեռ Հայաստանում առկա է աճող մեծ արտագաղթը, մարդու իրավունքները խախտված են եւ այս 10 տարվա ընթացքում չի լուծվել ոչ մի սոցիալական խնդիր”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Հակակոռուպցիոն” ՀԿ-ի խորհրդի նախագահ, “Հայրենիք ու պատիվ” կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը:

Նրա խոսքով, Հայաստանում գործող հակակոռուպցիոն հանձնաժողովը չպետք է երկու տարին մեկ նիստ հրավիրի, այլ պետք է աշխատի անընդհատ: Մարգարյանը փաթեթ է ներկայացրել   Հայաստանի նախագահին, որպեսզի կոռուպցիոն երեւույթները կանխարգելվեն:

“Կոռուպցիայով զբաղվում են չինովնիկները: Ամեն ինչ սեփականաշնորհվեց նախորդ նախագահի կառավարման տարիներին”,-հայտարարեց Մարգարյանը` մեղադրանքներ հնչեցնելով երկրորդ նախագահի հասցեին: Ինչու են դիմում այլ երկրներում գտնվող հակակոռուպցիոն կենտրոններին: Ասաց` “Հայաստանից թալանված գումարը դրսում բիզնեսի է վերածվել”: 

“Հուսով ենք, որ թալան իրականացնողները բացահայտվելու եւ պատժվելու են: Ժողովրդից թալանված ունեցվածքը պետք է վերադարձվի ՀՀ պետական բյուջե: Հաղթանակը պիտի տեսնի ժողովուրդը, պետք է համաժողովրդական շարժում սկսել”,-ասաց նա:

Արդյոք մատավախություն չունի, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զրպարտության համար կարող է դատի տալ իրեն: “Թող փորձի, ես ուրախ կլինեմ”,-ասաց:

Որքանով են հիմնավորված ԱԱԾ նախկին պաշտոնյայի մեղադրանքները, դժվար է ասել: Ասում է` դիմել են բոլորին` տեղի եւ դրսի համապատասխան մարմիններին, սակայն պատասխան արձագանք չի ստացվել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ