Թովմասյանը` լրագրողի նկատմամբ բռնության մասին/վիդեո/
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը տեղյակ չէ Ilur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ կատարված բռնության գործի մանրամասներից, սակայն նա քննադատում է լրագրողի աշխատանքը խոչընդտող յուրաքանչյոր քայլ, յուրաքանչյուր բռնություն: Այս մասին նախարարի պաշտոնակատարը խոսեց այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում:
Նա նշեց, որ այս ոլորտում մի շարք խնդիրներ կան, և ոչ ոք չի թացքնում դրանց առկայությունը: Ինքը տեղյակ չէ գործի մանրամասներին, քանի որ երեկ ոչ աշխատանքային օր է եղել, և տեղյակ է այնքանով, որքանով լրատվամիջոցներն անդրադարձել են:
Այս պատճառով չի կարող նաև ասել, թե ինչու ոստիկանն, ով ներկա է եղել դեպքին, չի խոչընդոտել ոչ մի կերպ: ”Ոստիկանությունը պետք է պատասխան տա, եթե ես տեղյակ չեմ, ինչպես պատասխանեմ”:
Հարցին, թե արդյոք կպատժի մեղավորին, նա արձագանքեց.
”Ես չեմ պատժողը, հստակ ընթացակարգեր կան, որոնք կպատժեն”:
Իսկ, թե որն է նման ագրեսիվության պատճառը, որպես Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի պետի տեղակալ, ինչպես է գնահատում շտաբի աշխատանքները, ինչու արձակուրդում չէ, դիտեք` տեսանյութում, որը կներկայացնենք ոիչ անց:
Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանի քարոզչական հանդիպման ժամանակ Նոր Նորքի 8-րդ զանգվածում հարձակվել են ilur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի վրա, քաշքշել նրան, հարվածներ տեղացրել, պատռել շորերը:
Ըստ կայքի տվյալների՝ հարվածողը Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, ավագանու թեկնածու, ”Տուրբո” մականունով հայտնի Աշոտ Պապայանն է, ով այսօր վերահսկում էր Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպման նկարահանումը եւ կազմակերպչական մյուս հարցերը: iLur.am-ը կատարվածի առնչությամբ դիմել է ոստիկանություն: