21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ժիրայր Ալթունյանին՝ 70-ամյակի առթիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 23-ին, շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության վաստակավոր գործիչ, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Ալթունյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթել նրան առողջություն, երջանիկ կյանք, ստեղծագործական նոր հաջողություններ:

«Ձեր նվիրվածությամբ եւ ջանքերով Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը շարունակում է իր ազգանվեր առաքելությունը՝ հավաքելով, մշակելով, պահպանելով եւ տարածելով հայ ժողովրդական մշակույթի անգին գոհարները:

Ալթունյանական շնչով ու ճաշակով երանգավորված՝ անսամբլի երգացանկը ուղեցուցային է թե՛ հայաստանյան եւ թե՛ սփյուռքահայ երաժշտախմբերի համար»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական հեռագրում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ