Մայիսի 5-ը՝ հարկադիր կատարողի օր

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց այսուհետ մայիսի 5-ը նշել որպես հարկադիր կատարողի օր։
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը նշեց, որ սրա անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 1998թ. մայիսի 5-ին ընդունվել են դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեությունը կարգավորող երկու հիմնական օրենքները՝ ՛՛Դատական ակտերի հարկադիր կատարման մասին՛՛ և ՛՛Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքները և սկսած հիմնադրման պահից ծառայությունում ավանդաբար այդ օրը նշվում է՝ որպես ծառայության ստեղծման օր։
Հետևաբար անհրաժեշտ է համարվում այդ օրը նաև պաշտոնապես սահմանել՝ որպես հարկադիր կատարողի օր՝ վստահ լինելով, որ դա դրականորեն կանդրադառնա հարկադիր կատարողների՝ իրենց պաշտոնական պարտականությունների կատարման և ծառայողական պարտքի գիտակցության բարձրացման վրա։