24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Օմբուդսմենը զորակցություն է հայտնում ծեծված լրագրողին

Անհանգստությամբ և վրդովմունքով տեղեկացանք  լրագրող Հակոբ Կարապետյանի հետ կատարված միջադեպի մասին: Չնայած դեռևս պաշտոնապես չեն բացահայտվել լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած անձինք, այդուհանդերձ վստահաբար կարելի է նշել, որ փողոցային արժեքներով և քրեական կանոններով առաջնորդվող անհատներին դժվար է բացատրել խոսքի ազատության բարձրագույն արժեքը, ինչպես նաև լրագրողի առաքելության վեհությունն ու կարևորությունը:

Նման մարդկանց ավելի մատչելի են “դատվել”, “նստել”, այսինքն՝ “պատժվել” հասկացությունները: Հետևաբար նման հանցագործությունները կանխարգելելու միակ եղանակը իրավապահ մարմինների օպերատիվ խիստ և համաչափ արձագանքն է:

Իրավունք չունենք միջամտելու քննությանը, սակայն հետևելու ենք դրա ընթացքին և օրենքով թույլատրելի եղանակներով և ժամանակ այս միջադեպին և դրա իրավական հետևանքներին տալու ենք մեր համարժեք գնահատականը:

Մեր զորակցությունն ենք հայտնում լրագրող Հակոբ Կարապետյանին և iLur.am լրատվական կայքին:

 

Մարդու իրավուքների Պաշտպան

 

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ