06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Րաֆֆին պետք է հեռանա քաղաքականությունից. 168 ժամ

“Ազատություն”  կուսակցության նախագահ, Աժ պատգամավոր Հրանտ Բագրատյանը պատասխանել է թերթի հարցերին:

Պարոն Բագրատյան, այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 9-ին, ընդհանրապես հետընտրական զարգացումների այդպիսի հանգուցալուծումը, Ձեզ համար սպասելի՞էր:

– Այո, կարող եմ ասել, որ սպասում էի, որ այդպիսի բան կլինի: Այն, ինչ տեղի ունեցավ, դա հնարավոր ելքերից մեկն էր: Ինձ ուրախացնում է, որ մարդկային զոհեր չեն եղել, արդեն ակնհայտ է, որ այդ շարժումը որոշակի հետեւանքներ կթողնի տրամադրությունների վրա, բայց այն կմարի:

Իսկո՞րնէրպատճառը:

– Ես արդեն մի քանի անգամ անհանգստություն եմ հայտնել, որ այս շարժումը պետք է ի վիճակի լիներ հաշվի առնել 2008-ի շարժումը, եւ վերջապես` այն պետք է առաջնորդ ունենա, այսինքն` ընտրություններից առաջ կարելի է ժպտալ, բարեւել, բայց անցնում է ժամանակ, եւ մարդիկ այդ ամենի ետեւում պետք է էություն էլ տեսնեն: Այդ էությունը չկա:

ԸստՁեզ՝շարժումնուներուժեղառաջնորդի՞խնդիր:

– Եթե հիմա ես տուրք տամ Ձեր հարցին, պետք է սկսեմ բամբասել Րաֆֆի Հովհաննիսյանից, նման ցանկություն չունեմ: Րաֆֆի Հովհաննիսյանն այն է, ինչ կա: Մի կողմ թողնենք, թե ինչպես եղավ, որ նա լուրջ ձայներ հավաքեց, իսկ նա շատ լուրջ ձայներ հավաքեց, հաղթական ձայներ: Բայց պետք է անցներ ժամանակ, եւ մարդիկ հասկանային, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այն է, ինչ կա:

Ավելին այդ անձի ետեւում չկա: Եվ չեմ կարծում, որ այն մոտեցմամբ, որը նա այսօր ունի, հնարավոր է որեւէ լուրջ պետական աշխատանք կազմակերպել ինչպեսէ իշխանության, այնպես էլ` ընդդիմության դաշտում:

Դուք հետընտրական շրջանում տված հարցազրույցներից մեկում կարծիք հայտնեցիք, որ Հովհաննիսյանի մոտ չեք տեսել համակարգային մտածողություն, ավելին` նրան դասեցիք պոպուլիստների շարքին: Եթե փորձենք ավելի պատկերավոր խոսել, ո՞րն էր ավելի ճիշտ` ժողովրդին տանել դեպի Բաղրամյան 26, թե՞ Ոստիկանապետի հետ գնալ աղոթելու:

– Սա չէ խնդիրը: Երբ ես ասում եմ` Րաֆֆի Հովհաննիսյանը պոպուլիստ է, սա վիրավորական չէ: Պոպուլիստ ասելով` նկատի ունեմ, որ նրա առջեւ եւ ծրագրային, եւ ստրատեգիական, եւ տակտիկական առումներով ժողովրդին հաճոյանալու, արտաքին կաղապարին դիմելու, կարճաժամկետ էմոցիաներ դրդելու, գրգռելու քաղաքականություն է: Սա վատ չէ:

Բայց սա պոպուլիստներին բնորոշ գործելակերպ է: Վերջին 4-5 ընդդիմադիր ղեկավարներն, իմ կարծիքով, բացի Տեր-Պետրոսյանից, եղել են պոպուլիստ: Ով ուզում է, թող նեղանա: Րաֆֆի Հովհաննիսյանը, իր այդ բարեւներին զուգահեռ, մեզ չի հրամցրել ծրագիր, գործողությունների տեսլական: Ավելին, երբ ես ուշադրությամբ լսում եմ` նա ինչ է ասում, տեսնում եմ, որ այնտեղ առկա է մտածված գործողությունների պակաս:

Այսինքն` նրա ելույթները զուտ էմոցիոնա՞լ բնույթ ունեն:
– Չասացի` զուտ էմոցիոնալ: Նա փորձված մարդ է, ինչ-որ բան հասկանում է, եւ երբ նա դիմում է էմոցիաներին, նույնպես մտածված է անում: Բայց նրա մակարդակը չի համապատասխանում հասարակական այն պահանջներին, որ կարողանա երբեւիցե որեւէ բան փոխել: Ես չեմ ուզում դրա վրա ժամանակ կորցնել, որովհետեւ մեր կյանքը գնում է:

Բողոքող զանգվածն իր ետեւից գնաց, լավ արեց, բայց այդ բողոքող դեմոսին ուզում եմ հիշեցնել’ հաջորդ երեք տարին նորից այդպես էլ կանեք,կգնաք Ազատության հրապարակում մի քանի օր կերգեք, կպարեք, կուրախանաք, կգոռգոռաք ու կցրվեք տուն:

-Այդ դեպքում ո՞րն է իշխանափոխության հասնելու այլընտրանքային ճանապարհը:

– Շատ մոտ էր Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականին, կար գաղափարական համախմբում: Իհարկե, վերջին պահին չստացվեց: Այդ շարժումը նույնիսկ մի քանի տարի տեւեց, երեք տարի հետո էլ չէր մարում: Անհամեմատելի շարժումներ են: Կրկնում եմ` հիանալի է, լավ է: Մի քանի անգամ հրապարակավ պաշտպանել եմ Րաֆֆիին: Ուրիշ ճար չունեմ, նա էր, նրա վրա գնաց:

Բայց պետք է ասեմ` նման գործչի հետ ոչինչ չի ստացվելու: Ավելի վատ է, որ նա այսքանից հետո` որպես քաղաքական գործիչ` փորձում է մնալ ջրի երեսին, նա պարզապես պետք է հեռանա ասպարեզից, որովհետեւ, երբ ժողովուրդը մի անգամ գործչի վրա դրույք է կատարում` չի ստացվում, նա արդեն պիտի հեռանա: Օրինակ` ԱՄՆ-ում երբեք ընտրություններում պարտված թեկնածուն այլեւս չի վերադառնում քաղաքականությունն:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ