Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը ծանր է. փաստաբանը ահազանգում է
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը ծանր է. արդեն 3-րդ օրն է՝ նա չի կարողանում շարժել ոտքի մատները, իսկ վիրահատությունն անհասկանալի պատճառներով հետաձգվում է: Այս մասին հայտնում է Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը:
Հովհաննես հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ինչպես նաեւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: