08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Երեւանում հնչեց Մանսուրյանի ռեքվիեմը /վիդիո, ֆոտո/

“Արամ Խաչատրյան” համերգասրահում, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական կամերային եւ “Հովեր” երգչախմբերը (ղեկավարներ՝ Ռոբերտ Մլքեյան, Սոնա Հովհաննիսյան), մեներգիչներ Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Դավիթ Բաբայանցը (բարիտոն) Հայաստանում առաջին անգամ ներկայացրին  առաջին հայկական՝ Տիգրան Մանսուրյանի ռեքվիեմը: 

“Հստակ շեշտադրական համակարգ կա  ստեղծագործության մեջ: Մեծ համարձակություն էր նաեւ ինձ համար այսօր ներկայանալ հայ հանդիսատեսին”,-ասաց Տիգրան Մանսուրյանը:

Իսկ ինչ վերաբերում է այն տեսակետին, որ պետք չէ այլեւս սգալ Ցեղասպանության համար, Մանսուրյանը ասաց, որ սգալու պահին պետք է սգալ. “Այն պահին, երբ պետք է արթնանալ, ուրեմն պետք է արթնանանք եւ շարունակենք  կյանքը` սիրով ու դիմադրությամբ ”,-ասաց:

Նրա խոսքն ու ռեքվիմիեց հատվածները` տեսանյութում:

Համերգին մասնակցեց նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` տիկնոջ հետ: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ